Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի 30 տոկոս սուբսիդավորման հարցը դեռ բանակցությունների առարկա է, ու դա ռուս գործընկերների հետ բանակցային գործընթացի կարեւոր կետերից է: Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քննարկվում են մի քանի տարբերակներ, սակայն վարչապետը հրաժարվեց հրապարակայնացնել դրանք, ասելով, որ կոռեկտ չէ հանրության քննարկման առարկա դարձնել բանակցությունների հարցերը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Գազպրոմը» մտադիր է հուլիսի 1-ից Հայաստանին գազ մատակարարել 1000 խորանարդ մետրը 270 դոլարով, իսկ Հայաստանի վարչապետ Տ. Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել այդ գնի 30 տոկոսը: