Ռուսաստանի Կրիվո Ռոգ քաղաքի «Սոտկա» սուպերմարկետի այցելուներից մեկն իր վրայից հանել է հագուստն ու նետվել ակվարիումի մեջ` գնորդների եւ պահապանների աչքի առջեւ, հաղորդում է Utro.ru-ն` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Տեսադիտման համակարգով արված հոլովակը դիտողները արդեն տղամարդուն «Երկկենցաղ» են անվանել:
Նախկինում Կրիվոյ Ռոգում արդեն գրանցվել էր նման դեպք, թեեւ այն ժամանակ առանց լոգանքի էր անցել: «ԱՏԲ» սուպերմարկետի սրահով քայլում էր մերկ տղամարդը, ով արհամարհում էր պահապաններին: Միայն երբ պահակները խոստացէլ էին ոստիկանություն կանչել, նուդիստը հեռացել էր:



























