Ռուսաստանի Սոչի քաղաքում ձերբակալվել են Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության երկու աշխատակիցների՝ թմրամիջցներ պահելու համար: Այս մասին տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանի ՆԳՆ Սոչիի վարչությունում: Թղթակիցներից Նիկոլայ Յարստը հասցրել է պատմել, որ նկարահանող խումբը խմբագրության հանձնարարությամբ, ընթացել է ծառայողական մեքենայով, երբ իրենց կանգնեցրել են ոստիկանները:

Ոստիկանության աշխատակիցներն, ըստ թղթակցի, խուզարկել են մեքենան: «Խուզարկությունից հետո նրանք մեզ ներկայացրին ինչ-որ անհայտ փաթեթ»,-ասել է Յարստը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ թղթակիցներին տեղափոխել են նարկոլոգիական դիսպանսեր՝ ստուգման:

Միաժամանակ, հեռուստաալիքում պարզաբանել են, որ Յարստը Հանրային հեռուստաընկերության հաստիքային թղթակից չէ: «Ինձ ոչ ոք չի զանգահարել: Ընդհանրապես այս պատմությունը տարօրինակ է: Ես նույնիսկ չգիտեի, որ մենք Սոչիում նկարահանող խումբ ունենք»,-հայտարարել է OPT-ի գլխավոր տնօրեն Անատոլի Լիսենկոն: