Գազի գնի բարձրացման հետ կապված Կառավարության սուբսիդիան հասկանալի չէ, եթե մեր անկախության գինը պետք է լինի այս գազի գնի բարձրացումը, ես դրան համաձայն եմ, բայց եթե մեր անկախության գինը լինելու է ոչ թե գազի գնի բարձրացումը, այլ կառավարման անարդյունավետ համակարգի շարունակումը, իմաստը ո՞րն է, ժողովրդին ինչո՞ւ եք տանջում։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ, ընտրություններին ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարող Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ Կառավարության սուբսիդիան անհասկանալի է, քանի որ այդ դեպքում ավելի շատ ծախսողին ավելի շատ են օգնում, իսկ քիչ օգտագործողին՝ ավելի քիչ, ինչը նշանակում է, որ ավելի շատ ծախսողը ավելի շատ հնարավորություն ունի։

Նա չբացառեց, որ գազի գնի բարձրացմամբ հնարավոր է Ռուսաստանը  պատժիչ գործողություններ է իրականցնում Հայաստանի նկատմամբ՝ արեւմտյան վեկտոր որդեգրելու պատճառով։ Միեւնույն ժամանակ, «Ժառանգության» ներկայացուցիչը համուզմունք հայտնեց, որ եթե Հայաստանոմ լիներ լեգիմտի իշխանություն, որը խոցելի չլիներ,  եթե կառավարման համակարգն արդյունավետ լիներ, գազի գնի բարձրացումն այյդքան մեծ հարված չէր լինի։ Մոնոպոլ տնտեսության, համատարած աղքատության պայմաններում Արմեն Մարտիրոսյանը չի բացառում սոցիալական բունտի հավանականությունը։

Խոսելով  Կառավարութան ծրագրի քննարկման եւ ընդունման մասին՝ «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ ամեն անգամ ասում են, թե ստվերը կկրճատվի ինչ-որ տոկոսով, բայց այն ոչ միայն չի կրճատվում, այլեւ ավելանում է։ Նա առհասարակ որեւէ փոփոխություն չի սպասում այս կառավարությունից։  «Կառավարությունը ծառայում է այն սուբյեկտին, ով իրեն ստեղծել է՝ օլիգարխիան»,- ասաց նա։ Արմեն Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ Հայաստանում մտածողության հեղափոխություն կարող է անել էլիտան, որն այսօր Հայաստանում չկա։

Դրա համար հիմքեր ապահովելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է  նոր խորհրդարանական ընտրություններ, փոփոխություններ Սահմանադրության մեջ, որի արդյունքում ընդդիմությունը ստանում է վերահսկողության լծակներ, նախագահի լիազորությունները սահմանափակվում են կամ անցնում են հարյուր տոկոս համամասնական համակարգով պառլամենտական համակարգին, «եթե այս քայլերն իրականացվեն, դուրս կգանք այն ճգնաժամից, որում հայտնվել ենք, դա քաղցկեղի քաղաքականություն է, որն օրգանիզմը սպանում է, նաեւ ինքն է մահանում, կառավարման համակարգը հենց այդ քաղցկեղն է, որը սպանելու է թե պետությունը, թե՝ իրեն»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am