Սիրիայի հետ Թուրքիայի սահմամերձ շրջաններում վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները ստիպել են թուրքական իշխանություններին սահմանի ռիսկային հատվածում պատ կառուցել։
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները որոշել են Սիրիայի հետ սահմանի 2,5 կմ երկարության հատվածում պատ շարել՝ կանխելու անօրինական մուտքն ու ելքը Թուրքիա։
Նշվում է, որ իշխանությունները չեն բավարարվելու միայն այս հատվածում պատ շարելով։ Նախատեսվում է ուժեղացնել ամբողջ սահմանի երկայնքով հսկողությունը, սահմանակետերը վերազինել նոր տեխնիկայով եւ ավելացնել տեսախցիկների քանակը։
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի 820 կմ երկարությամբ սահման։




























