Մայիսի 24-ին ամբողջ Ռուսաստանը ցնցած երկրաշարժը գրեթե ոչ մի բացասական հետեւանք չի թողել: Գիտնականները նշում են, որ այն ինքնատիպ է եղել:
Փորձագետները նշում են, որ թեեւ Օխոտի ծովը սեյսմիկ ակտիվ գոտի է, սակայն ծովի հենց այդ հատվածում, ըստ սեյսմիկ տվյալների, հնարավոր են միայն 4,5-6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժներ: Իսկ մայիսի 24-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը 8 մագնիտուդով էր:
Երկրաշարժ՝ Կամչատկայից մինչեւ Մոսկվա
Երկրաշարժի միակ լուրջ վնասը եղել է Սամարայի կենտրոնում պատմական շենքի ճակատային հատվածի ճաքը, հայտնում է NEWSru.com-ը: Այն խորքային երկրաշարժ է եղել, այդ պատճառով է զգացվել երկրի ամբողջ տարածքում:
Մի քանի ժամ անց ռուսաստանցիներն արդեն կատակում էին: «Օրվա գրառում. երկրաշարժի դեպքում լքեք շենքը՝ Twitter-ում գրելուց առաջ», «Եկեք թողնենք աշխատանքը եւ տարհանվենք» եւ այլն:



























