Մոսկվայի սրճարաններից մեկում քրեական հետախուզության աշխատակիցները մոտ 30 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են մարիխուանա տարածելու մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Տավուշ» սրճարանում 29 մարդու են ձերբակալել՝ Դաղստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի քաղաքացիների, որոնք թմրանյութերի իրացմամբ զբաղվող էթնիկ հանցախմբի անդամներ են:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ երկրորդ հարկի զուգարանում իրավապահները մարիխուանայի փաթեթ են գտել:



























