Մայիսի 25-ին, ժամը 03.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 33ՏՏ105 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրին, ինչի հետեւանքով վարորդ Մ. Ավագյանը (ծնվ. 1970թ.) եւ ուղեւոր Գ. Ավագյանը (ծնվ. 1996թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ավագյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Գ. Ավագյանինը` բավարար:




























