Մայիսի 25-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքի մոտակայքում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել` 03.41-ին: Այրվել է Ս.Մելքոնյանին պատկանող չշահագործվող «ԶԻԼ-130» մակնիշի առանց պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդի խցիկը:




























