Հայաստանում մայիսի 24-ին` Վերջին զանգի օրը, Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 մեքենա, որոնցից 20-ը` Երեւանում, իսկ 21-ը` մարզերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:  Նրանց փոխանցմամբ` շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել:

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքը այսօր` մայիսի 25-ին, իր նախկին տեսքն է ստանում: «Վերջին զանգից» մեկ օր անց փուչիկներով եւ ժապավեններով զարդարված մեքենաները լքում են տարածքը, տերերն էլ` ենթարկվում վարչական պատասխանատվության: 

ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց,որ  րն անցնել է անվտանգ, շրջանավարտների մասնակցությամբ պատահարներ չեն եղել, օրվա ընթացքում Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տարվել 20 մեքենա, որոնցից 2-ի ղեկին եղել է անչափահաս` շրջանավարտ, իսկ մնացածների դեպքում խախտվել էր ուղեւորների տեղափոխման կանոնները, մասնավորապես` երթեւեկում էին շատ բարձր արագությամբ, ուղեւորները կամ մեքենայի վերեւի հատվածից էին դրսում գտնվում, կամ մարմնի 70 տոկոսն էր լուսամուտից  դուրս` բղավելով իրենց դասարանի թիվն ու տառը: