Մայիսյան հերոսամարտերի առաջին ամենակարեւոր դասը եւ խորհուրդը այն էր, որ այն իսկապես գոյամարտ էր: Այսինքն մեր հողի վրա գոյտեւելու իրավունքի վերանվաճման պայքար էր: Այս մասին այսօր` մայիսի 25-ին հրավիրված ասուլիսին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` խոսելով Մայիսյան հերոսամարտերի եւ առաջին հանրապետության պատմաքաղաքական նշանակության վերաբերյալ:
Նրա խոսքով, դասակարգային, կուսակցական խապտկանելության խնդիր չկար: «Ժողովուրդը, ոգեւորված, մի բռունցք դարձած, կռվի դուրս եկավ ոսոխի դեմ, որովհետեւ դա օրհասական պատերազմ էր: Մեր ժողովուրդը ապացուցեց իր միասնության հաղթանակը: Չպետք է մոռանանք, որ այդ օրերին Սարդարապատում կռվում էին գիտնականը շինականի հետ ուս-ուսի, հոգեւորականը պաշտոնիայի հետ միասին: Համատեղ բոլորը զինված կռվում էին թուրք ոսոխի դեմ: Իսկ երրորդ ամենամեծ խորհուրդը դա մեր կանոնավոր բանակի եւ աշխարհազորայինների միասնությունն էր: Իսկապես հավաքական ուժերի բարձրակետ եւ միասնության հաղթանակ»,- ավելացրեց Էդիկ Մինասյանը:



























