Երրորդ հանրապետությունը Առաջին հանրապետության ժառանգորդն է եւ անմիջական շարունակողը, սակայն այն ժամանակ քաղաքական գործիչների մղումները ավելի ազնիվ էին: Այս մասին այսօր` մայիսի 25-ին հրավիրված ասուլիսին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` խոսելով Մայիսյան հերոսամարտերից եւ Առաջին հանրապետության պատմաքաղաքական նշանակությունից:
Նրա խոսքով, այս հանրապետությունը պետք է դասեր քաղել հերոսամարտից եւ Առաջին հանրապետությունից եւ, ամենամեծ եւ կարեւորագույն նվաճումը համարելով Արցախյան հերոսամարտը, ասաց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ: Նա նշել է, թե Երրորդ հանրապետության ղեկավարությունը այնքան էլ դասեր չքաղեց Առաջին հանրապետությունից: Մինասյանը հիմնավորեց, որ անկախության առաջին շրջանում հատկապես տնտեսական քաղաքականության մեջ թույլ տրված որոշակի սխալները որոշակի բացասական հետեւանքներ ունենցան տնտեսության մեջ եւ հողի սեփականաշնորհման եւ արդյունաբերության սեփականաշնորհման առումով: «Սակայն 1995թ-ից տնտեսական որոշակի կայնունությունը եւ աճի ապհովումը զարգցման որոշակի ցուցանիշներ ցույց տվեց: Դրա հետ միասին սոցիալ տնտեսական ոլորտում թույլ տված սխալները բացասական մեծ հետեւանքներ ունեցան, որոնց հաղթահարումը մինչեւ այսօր էլ բարդությունների հետեւանք է: Շարունակվող արտագաղթը բացասական հետեւանքերը իրոք այսօր նույնպես զգացնել եւ մտածելու տեղիք է տալիս»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Նա նաեւ նշեց, որ Առաջին հանրապետության տարիներին ամեն ջանք գործադրվում էր միասնությունը պահպանելու համար, սակայն այսօր հուսալքում կա: Առաձնացնելով առաջին հանրապետության ղեկավարներից Հովհաննես Քաջազնունուն` նա ընդգծել է, որ այն ժամանակ մղումները եւ ազնիվ էին եւ այսօրվա գործիչներին հորդորեց անձնական շահը դնել մի կողմ:



























