Մայիսի 26-ին, ժամը 08:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ուժգին կարկուտը կաթվածահար է արել ամբողջ քաղաքը:

Այն մեծ վնաս է հասցրել բնակչությանը, ողջ բերքը թափվել է: Բնակիչների ներկայացմամբ՝ նման բան նախկինում չի եղել Ագարակում: Այգեգործները չգիտեն ինչ անել, ում դիմել վնասների փոխհատուցման հարցով: