Մալայզիայի Բորնեո կղզու տարածքում լաստանավի վթարի հետեւանքով անհետ կորած է համարվում քսան մարդ: 180 ուղեւորի հաջողվել է փրկվել:

Associated Press-ը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հայտնում է, որ միայն 74 ուղեւորի համար նախատեսված լաստանավում շուրջ 200 ուղեւոր է եղել: Փրկարարները մտավախություն ունեն, որ  ստորջրյա խութերին բախված լաստանավի շրջվելուց հետո  դրա տակ կարող են մարդիկ մնացած լինել:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Մալայզիայի Բորնեո կղզու Կալիմանտան նահանգի Ռաջանգ գետում լաստանավը բախվել է քարերին եւ շրջվել: 560-կմ-անոց գետի քարքարոտ հատվածներից մեկում նավը բախվել է քարերին եւ սուզվել: