Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ վարժանքներ կանեն Սեւ ծովի ջրերում, 2013թ. աշնանը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն Մոսկվա-Բրյուսել հեռուստախորհրդակցության ընթացքում:
«Եթե խոսենք առավել խոշոր վարժանքների մասին` Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի դրոշի ներքո, դրանք նախատեսված են այս տարվա աշնանը, Սեւ ծովի ջրերում»,- ասել է Գրուշկոն:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում նախկինում ստեղծվել է համակարգ, որը կարող է հայտնաբերել գետնից չղեկավարվող ինքնաթիռների, որոնք կարող են զավթված լինել ահաբեկիչների կողմից: «Այդ համակարգը մեզ իսկապես օգնում է խուսափել օդից բխող ահաբեկչական սպառնալիքից»,- ասել է Գրուշկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























