Բալզամավորող, հոթ-դոգերի վաճառող եւ «կենդանի մանեկեն». Forbes հանդեսի վարկածով ահա ԱՄՆ ամենաարտառոց եւ լավ վարձատրվող մասնագիտությունների ցանկը:

Բալզամավորողի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 44 հազար դոլար, հոթ-դոգե վաճառողը ստանում է տարեկան 30-ից 100 հազար դոլար, իսկ «կենդանի մանեկենը»` ժամում մինչեւ 100 դոլար:

Ցանկում հայտնվել են նաեւ պաղպաղակի դեգուստատորը (տարեկան միջինը 56 հազար դոլար), թաղումների կազմակերպիչը (80 հազար դոլար), գնումների անձնական օգնականը (տարեկան 25-ից 100 հազար դոլար) եւ զբոսանավերում աշխատող անիմատորները` (3-4,5 հազար դոլար ամսական, գումարած սննդի ծախսը):

Ավելի վաղ BlogStash կայքը ներկայացրել էր 25 ամենաարտառոց մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկված էին կենդանիների հոգեբանը, սուզանավի խոհարարը եւ սոմելյեն: