Ներկայացուցիչների պալատի վերահսկողության եւ կառավարական ռեֆորմների հանձնաժողովը, Հանրապետական Դարել Իսսայի գլխավորությամբ, պաշտոնապես դիմել են, որպեսզի հասանելի դառնա ԱՄՆ-ի Պետքարտուղարության տասնյակ աշխատակիցների նամակագրությունը, որում խոսվում է 2012թ. աշնանը Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակման մասին, գրում է The New York Times-ը:

Ավելի վաղ Պետդեպը կոնգրեսականներին արդեն թույլատրել էր կարդալ դիվանագետների նամակագրությունը, սակայն Կոնգրեսում կարծում են, որ չեն ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան դիվանագետները, իսլամիստներին մեղավոր համարելով, միտումնավոր աղճատել են տեղեկատվությունը՝ հարձակումը «բռնության չմտածված քայլ» որակելով: Ի թիվս այլոց, Կոնգրեսը ցանկանում է տեսնել նաեւ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի, Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսի նամակները:

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման արդյունքում զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ ամերիկացի եւս երեք դիվանագետ։ Հանրապետականները նախագահի աշխատակազմին մեղադրել էին այս գործի կարեւոր փաստերն աղավաղելու եւ քողարկելու համար: