Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի նահանգապետ, հանրապետական Քրիս Քրիսթին ատրակցիոնում դիպուկ նետմամբ փափուկ արջուկ է շահել եւ նվիրել նախագահ Օբամային: ԱՄՆ նախագահը ժամանել էր Նյու Ջերսի, որը տուժել էր «Սենդի» փոթորկից անցած տարի, որ գնահատական տա վերականգնողական աշխատանքներին, գրում է Business Insider-ը:
Նահանգապետը Սպիտակ տան ղեկավարին հրավիրել է զբոսնել ծովափին եւ գնահատել Նյու Ջերսիի պատրաստվածությունը զբոսաշրջային սեզոնին:
Զբոսանքի ժամանակ Օբաման եւ Քրիստին որոշել են ստուգել իրենց ուժերը ատրակցիոնում: Բարաք Օբաման հինգ փորձից չի կարողացել ֆուտբոլային գնդակը նետել կախված ցանցի միջից, իսկ Քրիսթին դա արել է առաջին իսկ փորձից, իր շահումը` Թեդդի արջուկը նա նվիրել է նախագահին:




























