Վենեսուելայում ամերիկյան դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել մայրաքաղաք կարակասի գիշերային ակումբներից մեկում: Հրազենային վնասվածք ստացածներից մեկը Վենեսուելայում ԱՄՆ ռազմական կցորդ Ռոբերտո Էսեկյելն է:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով քաղաքային ոստիկանության աղբյուրները, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 28-ին, Angelus ակումբում, որ գտնվում է Չակաո շրջանում: Ակումբը մեծ հեղինակություն է վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ հյուրերի շրջանում: Փոխհրաձգության ընթացքում Էսեկյելը վիրավորվել է ոտքի շրջանում, երկրորդ դիվանագետը թեթեւ վնասվածք է ստացել որովայնի հատվածում:
NEWSru.com-ի փոխանցմամբ, Կարակասում ԱՄՆ դեսպանատնից հաստատել են միջադեպը` նկատելով, թե վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն:




























