Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնանկ է արել էկոնոմիկայի նախարար Բրուտե Վեսայտեին՝ մասնավոր օդանավով թռչելու համար:

Ինչպես հաղորդում է DELFI-ն, նախարարին պաշտոնանկ անելու դիմումով նախագահին դիմել է երկրի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսը: Սպասվում է, որ Վեսայտեն պաշտոնից կհեռանա հունիսի 3-ին, որից հետո նրա պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի արդարադատության նախարար Յուոզաս Բերնատոնիսը:

Վեսայտեն իր պաշտոնին հրաժեշտ է տալիս հարմարավետության նկատմամբ իր թուլության պատճառով: Հիշեցնենք, որ Աստանայում կայացած տնտեսական ֆորումին մասնակցելու համար նա իր երկու խորհրդականների հետ մեկնել է բիզնես կլասի 8-տեղանոց օդանավով, ինչը թանկ է նստել երկրի բյուջեի վրա:

Լիտվայի նախագահին զայրացրել է մասնավոր ինքնաթիռով նախարարի թռիչքը

Արժե նշել, որ Ղազախստանում տնտեսական ֆորումին Լիտվայից մասնակցել է 30 մարդ, սակայն գրեթե ողջ պատվիրակությունը այնտեղ է մեկնել սովորական օդանավով՝ Կիեւով: