Չինական Գույչժոու գավառում ոստիկանները տեղացի 13-ամյա աղջկան, ով ջրել էր պաշտոնյաներից մեկի մեքենան, ուղեկցել են ձեռնաշղթաներով կապված: Տեղի իշխանությունները պաշտոնից հեռացրել են ՉԺՀ Կոմունիստական կուսակցության քաղաքային բաժանմունքի ղեկավարին եւ ոստիկաններից մեկին. նրենց նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին Կելե քաղաքում: Քաղաքապետ Վուն Մեյն իր վարչակազմի աշխատակիցների հետ միասին շրջել է առեւտրի տաղավարներում եւ նկատողություն արել տաղավարներից մեկի տերերին, ում տաղավարը մի շարքի վրա չէր կանգնած մյուսների հետ: Դրանից հետո սկանդալ է հասունացել, որի արդյունքում տաղավարի տիրոջ աղջիկը՝ Ժաո Յաոն, մեկ դույլ ջուր է լցրել Վունի մեքենայի վրա, միաժամանակ ջրելով նաեւ Վունին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:
Ներկա գտնվող ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել աղջկա ձեռքերին, եւ ստիպել այդպես անցնել քաղաքով: Ժաոյի քրոջը, ով փորձել է պաշտպանել իր քրոջը, մինչ այդ այնպես էին ծեծել, որ նա կորցրել էր գիտակցությունը:




























