Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից ռուսական կողմի վերջնական հեռացումը չի ազդի տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը կարող է օգտագործել այլ միջոցներ՝ այլ կողմերի պոտենցիալ գործողություններին հետեւելու համար, ուստի տեսականորեն կարող է ստեղվծել, կամ արդեն ստեղծվել է Գաբալայի ՌՏԿ-ի համարժեքը:
«Ինչ վերաբերում զինվորականների եւ նրանց ընտանիքների դուրս բերմանն Ադրբեջանից, ապա օբյեկտի բացակայության պարագայում անձնակազմի ներկայության ոչ մի անհրաժեշտություն չկա»,-ասաց Մարկարովը:
Հարցին, թե կարո՞ղ է Գաբալայի ՌՏԿ-ն փոխարինվի նմանատիկ ՆԱՏՕ-ական օբյեկտով, քաղաքագետը պատասխանեց. «Տեսանելի ապագայում Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ական ՌՏԿ-ի ներկայություն չի սպասվում»:
Հիշեցնենք, որ ռուս զինվորականները Գաբալայի ՌՏԿ-ն լքել են, քանի որ Մոսկվան եւ Բաքուն չեն կարողացել պայմանավորվել վարձավճարի ժամկետը երկարեցնելու շուրջ:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























