ԱՄՆ-ում Liberty Reserve էլեկտրոնային վճարային համակարգի դեմ առաջադրվել են գումարների լվացման մեղադրանքներ: Քրգործի շրջանակներում դատարանի առջեւ են կանգնելու համակարգի հիմնադիր, Կիեւի նախկին բնակիչ Արթուր Բուդովսկին (նույն ինքը Էրիկ Պալց եւ Արթուր Բելանչուկ) եւ ընկերության 6 աշխատակիցներ, որոնց ձերբակալել են Կոստա-Ռիկայում, Իսպանիայում եւ Նյու-Յորքում, հաղորդում է Independent-ը:
Քննության տվյալներով, Կոստա-Ռիկայում գրանցված ընկերության ծառայություններից օգտվել են մոտ մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր երկրներում: 2006 թվականից Liberty Reserve համակարգով իրականացվել է 6 մլրդ դոլարի 55 գործարք: Այն պատճառով, որ համակարգն անանուն էր, դրանք հիմնականում օգտագործել են գումարների լվացման համար: ԱՄՆ իշխանություններն արգելափակել են Liberty Reserve-ի աշխատանքը, ձերբակալել նրա բանկային ակտիվները, եւ առգրավել բոլոր համակարգիչները, հայտնում է Forbes-ը:



























