«Apple» ընկերությունը համաձայնել է 53 մլն դոլար վճարել դատական վեճի կարգավորման համար`  «iPhone» սմարթֆոնների եւ «iPod Touch»-ի երաշխիքային վերանորգման հետ կապված, հաղորդում է «Apple Insider» պորտալը:

Համաձայն ընկերության քաղաքականության` «Apple»-ի սպասարկման կենտրոններում կարող են հաճախորդին մերժել, եթե անսարքությունը տեղի է ունեցել նրա մեղքով: Սպառողները կոլեկտիվ հայց են ներկայացրել «Apple»-ի դեմ` ապացուցելով, որ խափանումներ եղել են,  չնայած որ օգտագործողները պահպանել են շահագործման բոլոր կանոնները:

53 մլն դոլարը կբաժանվի 53 000 դժգոհ հաճախորդների միջեւ, ովքեր դատարան էին դիմել անհիմն կերպով երաշխիքային վերանորոգումը մերժելու համար: