ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հանրապետական Ջեյմս Կոմիին:

Կոմիի թեկնածությունը Սենատի քննարկմանն ավելի վաղ էր ներկայացվելու, սակայն Բոստոնոմ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով ՀԴԲ-ի ղեկավարի փոփոխությունը հետաձգել էին, հայտնում է New York Times-ը` վկայակոչելով սեփական աղբյուրներին:

 «ԱիՖ»-ը գրում է, որ Ջեյմս Կոմին 52 տարեկան է, մինչ այդ նա Ջորջ Բուշ կրտսերի աշխատակազմում եղել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալը: Բացի դրանից, Կոմին աշխատել է նաեւ  Lockheed Martin ձեռնակության ավագ փոխնախագահ, իսկ հետո Bridgewater Associates ընկերության գլխավոր խորհրդատու: Ներկայումս նա Կոլումբիայի համալսարանում զբաղվում է հետազոտական աշխատանքով եւ միջազգային HSBC բանկի տնօրենների խորհրդի անդամ է: