ԱՄՆ բանակի սերժանտ Ռոբերթ Բեյլսը, ով Աֆղանստանի Քանդահարի նահանգում 16 խաղաղ մարդկանց էր գնդակահարել, գործարքի է գնացել քննության հետ. նա խոստովանել է իր մեղքը, որի արդյունքում մահապատժի փոխարեն կդատապարտվի ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հենրի Բրաունը:

Միաժամանակ, ԱՄՆ ռազմական դատարանը պնդում է, որ Բեյլսը դատապարտվի մահապատժի: Բեյլսի գործով դատավարությունը տեղի կունենա հունիսի 5-ին՝ Լյուիս-ՄակՔորդի բազայում (Վաշինգթոնի նահանգ), հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The New York Times-ը:

Քննության տվյալներով՝ 2012-ի մարտի 11-ի գիշերը Ռոբերթ Բեյլսը լքել է իր զորամասի տարածքը, մտել հարեւանությամբ գտնվող երեք տներ եւ կրակ բացել այնտեղ գտնվողների վրա:

Սերժանտ Բեյլսը 2003-2010 թվականների ընթացքում երեք անգամ գործուղման է եղել Իրանքում, որտեղ կոնտուզիա է ստացել: Նա Աֆղանստան չէր ցանկանում մեկնել:

Ռոբերթ Բեյլսի կնոջն ու երկու փոքրիկ երեխաներին տեղափոխել են ամերիկյան բազայի տարածք, քանի որ «Թալիբան» շարժման անդամնեը խոստացել են վրեժ լուծել խաղաղ բնակիչների սպանության համար: