Ամերիկյան NASDAQ ֆոնդային բորսան ռեկորդային տուգանք կվճարի (10 մլն դոլար) սխալի համար, որը թույլ է տվել Facebook սոցիալական ցանցի արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովը, որը հետաքննում է այդ գործի հանգամանքները, երբ NASDAQ-ի ղեկավարությունը որոշել է 2012-ի մայիսի 18-ին սկսել առեւտրային նստաշրջանը, թեեւ համակարգչային համակարգում խափանում կար:

Facebook-ի արժեթղթերի տորգերը տեխնիկական պատճառներով սկսվել են 25 րոպե ուշացումով, որի հետեւանքով ավելի քան 30 հազար ներդրողներ երկու ժամ շարունակ տեղյակ չեն եղել իրենց պատվերների կարգավիճակի մասին: Այդ խափանման ընդհանուր վնասը կազմել է 500 մլն դոլար: Փորձագետների կարծիքով խնդիրներ ծագելուց հետո բորսան պետք է չեղյալ հայտարարեր սոցիալական ցանցի ակցիաների առեւտուրը:

10 մլն դոլարի տուգանքը NASDAQ-ի պատմության մեջ ամենամեծն է: