Օդեսայի գեղեցկության սրահներից մեկում հաճախորդուհիներին գաղտնի նկարահանել են: Այդ մասին տեղեկացրել է ներքին գործերի մարզային վարչությունը: Գեղեցկության սրահի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ այն գտնվում է քաղաքի Մալինովյան շրջանի տարածքում:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ գեղեցկության սրահի սոլյարիում գաղտնի տեսախցիկ է տեղադրված: «В городе» պորտալը հայտնում է, որ ստուգումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են մի տարածք, որտեղ եղել են «տեսախցիկներ եւ այլ պարագաներ գաղտնի նկարահանումներ իրականացնելու համար»:
Գեղեցկության սրահի հաճախորդուհիներին գաղտնի նկարահանել են մերկ վիճակում: Ստացված տեսագրություններն այնուհետեւ տեղադրվել են տարբեր պոռնոկայքերում:
Այս պահին հետաքննություն է անցկացվում: Ոստիկանները փնտրում են զոհերին: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք սրահի ադմինիստրացիայի որեւէ աշխատակից ձերբակալվել , թե` ոչ:




























