Նյարդային համակարգի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է դադարեցնել քնելուց առաջ ժամանակակից գաջեթներից օգտվելը: Այլընտրանք կարող են լինել զբոսանքը, ընթերցանությունը կամ հեռուստատեսային ահղորդումների դիտոմը: Մարդիկ, որոնք քնից առնվազն երկու ժամ առաջ օգտվել են սմարթֆոնից կամ պլանշետից, հաճախ են սթրեսային վիճակներում լինում: Դա ապացուցել են Թեքսասի համալսարանի գիտնականները, հաղորդում է Live Science կայքը:
Նրանք հետազոտություններ են իրականացրել 500 կամավորների մասնակցությամբ: Փորձին մանսակցողները եղել են 18-ից 73 տարեկան: Մասնակիցները պատասխանել են անկետայի մանրամասն հարցերին` իրենց կենսակերպի, տեխնիկական առաջընթացից օգտվելու հաճախականության եւ քնի որակի մասին, հայտնում է Infox.ru-ն:
Պարզվել է, որ սթրեսի մակարդակն ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր օգտվել են գաջեթներից քնից անմիջապես առաջ: շատ ավելի լավ էին ցուցանիշները նրանց մոտ, ովքեր քնից առաջ նախընտրում են գիրք կարդալ, հեռուստացույց դիտել կամ թեթեւ ֆիզիկական վարժություններ անել:
Ըստ մասնագետների, նման արդյունքը պայմանավորված է պլանշետների եւ ժամանակակից հեռախոսների էկրանի լույսի հետ: Այն, հնարավոր է, խախտում է մելատոնինի մշակման գործընթացը, այդ հորմոնի անբավարարությունն անքնության է հանգեցնում:




























