Ֆրանսիական Le Petit Robert արմատական բառարանի նոր խմբագրման մեջ «ամուսնություն» բառի նոր սահմանում է հայտնվել: Հիմա այդ հասկացությունը սահմանվում է որպես «օրինական միություն տղամարդու եւ կնոջ միջեւ, իսկ որոշ իրավական համակարգերում, նույն սեռի երկու անձանց միջեւ» հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նման ճշտումը արդիական է դարձել Ֆրանսիայի համար, որտեղ վերջերս օրենքի ուժ է ստացել օրենքը, որը թույլ է տալիս նույնասեռ զույգերին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել: Նոր խմբագրմամբ Le Petit Robert բառարանը խանութներում կհայտնվի հաջորդ շաբաթ:

Նշենք, որ Ֆրանսիան մայիսի 28-ին պաշտոնապես դարձել է 14-րդ երկիրը, որտեղ թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները: Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 18-ին ստորագրել է այդ օրենքը, որը մինչ այդ հավանության էր արժանացել Սահմանադրական խորհրդում: Դրանից 10 օր անց այն օրենքի ուժ է ստացել, իսկ մայիսի 29-ին Մոնպելյեի քաղաքապետարանում տեղի է ունեցել նույնասեռ զույգի առաջին ամուսնությունը, հաղորդում է NEWSru.com-ը: