Այսօրվա աշխարհում իսկապես երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ամուսնանալ: Նման եզրահանգման է եկել Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համապատասխան սոցհարցման տվյալները հրապարակվել են այսօր:
«Երջանկության վարկանիշում առաջին հորիզոնականում է ամուսնությունը: Ժամանակակից բրիտանացիներն ամուսնությունն ավելի են գնահատում, քան բարձր աշխատավարձը կամ սեփական տունը», - նշել է ծառայության ներկայացուցիչը:
Ուսումնասիրությունը չորս դասակարգմամբ է անցկացվել՝ իրենց կենսակերպից մարդականց բավարարվածության մակարդակը, հասարակության մեջ պահանջվածության աստիճանը, կյանքում կատարվող դեպքերի կապակցությամբ անհանգստության մակարդակը, երջանկության զգացողությունը: Արդյունքում Միացյալ Թագավորության ժամանակակից բնակչի համար ամուսնությունը առաջատար դիրքում է եղել:




























