Ավստրալական վերաքննիչ դատարանը դատական պրակտիկայում առաջին անգամ ընդունել է երրորդ սեռի գոյությունը, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:

52-ամյա ակտիվիստ Նորիին հաջողվել է հասնել նրան, որ դատարանը որոշել է, որ «սեռ» բառը միայն երկու` արական եւ իգական նշանակություն չունի: Երեք դատավորից կազմված կոլեգիան որոշում է կայացրել է դռնփակ կարգով:

2010թ-ին Նորին, ով իրեն համարում էր չեզոք սեռի կամ անսեռ ներկայացուցիչ, գրանցվել էր որպես անձ, որի սեռը պարզված չէ: Սակայն հետո նրան ասել էին, որ սխալմունք է տեղի ունեցել եւ խնդրել էին կողմնորոշվել սեռի հարցում: Ի պատասխան նա դիմել էր դատարան: Գործը հանձնվել է վարչական դատարան, որը պետք է որոշի, թե ռեեստրում ինչպես պետք է նշվի սեռը, եթե այն ոչ արական է, ոչ իգական, գրում է «Лента.Ру»-ն:

Ավստրալիայի քաղաքացիները իրավունք ունեն սեռը նշելիս «X» դնել «M» -ի կամ «F» -ի փոխարեն: Դրանից օգտովում են տրանսգենդերները, ինտերսեքսուալները եւ սեռական տարբերությունների վերացման համար պայքարող ակտիվիստները: