Այսօր` մարտի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52013115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 965 մլն 500 հազ. դրամ, որից մրցակցային՝ 965 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 456 198 921 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.4958 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 9.5900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:



















