Մարտի 24-ից 27-ը Մոսկվայում կայանալու է մարզական եւ մարտական սամբոյի աշխարհի գավաթի` Ա. Խառլամպիեւի հիշատակին նվիրված տղամարդկանց եւ կանանց փուլային մրցաշարը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը եւս մասնակցելու է առաջնությանը: Մեր ընտրանին կներկայացնեն 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը եւ 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: