Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 2-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգին։
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ Թոմաս Համմարբերգի այցն Ադրբեջան կավարտվի մարտի 5-ին։




























