Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը եւ այսօրվա ընթացքում ԼՂՀ զինված ուժերի եւ Ադրբեջանի շփման գծի մի շարք հատվածներում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել։

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը կրակել է Հորադիզի, Կուրոպատկինոյի, Կարմիրավանի, Լեւոնարխի, Թալիշի, Վերին Չայլուի ուղղություններով։ Կրակոցների արդյունքում վիրավորվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի սպա Արտյոմ Սահակյանը։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Պատասխան կրակից հետո թշնամին դադրեցրել է իր գործողությունները»,- նշվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։