Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է թմրանյութեր դեմ պայքարի բյուրոյի ամենամյա զեկույցը:

Համաձայն պետքարտուղարության տվյալների՝ Թուրքիան շարունակումէ մնալ Հարավ-արեւմտյան Ասիայի երկրներից դեպի Եվրոպա թմրանյութեր տարանցման երկիր եւ թմրավաճառների գործունեության ասպարեզ:

Ինչպես հայտնում է TRT-ն, Թուրքիային առնչվող հատվածում նշվում է, որ այդ երկիր ներկրվող բոլոր թմրանյութերն ունեն աֆղանական ծագում եւ առաքվում են Իրանի եւ Պակիստանի տարածքով:

Զեկույցում նշվում է նաեւ, որ թուրքական ոստիկանությունը շարունակում էակտիվ պայքար մղել երկրում թմրավաճառության դեմ:

2009թ. Թուրքիան ընդգրկվել է 60 երկրների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում համաշխարհային ֆինանսական համակարգին: