Ադրբեջանի բասկետբոլի կանանց հավաքականը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որը հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 3-ը կանցկացվի Երեւանում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Մրցաշարում հանդես կգան հետեւյալ թիմերը.

A խումբ. Հայաստանի, Անդորայի, Մոլդովայի եւ Ջիբրալթարի հավաքականներ

B խումբ. Ուելսի, Շոտլանդիայի եւ Մալթայի հավաքականները։

Ադրբեջանը եւս պետք է հանդես գար B խմբում, սակայն նրա հրաժարվելու պատճառով այդ խմբում կխաղան երեք թիմեր։