Երեկ հայ ձյուդոյիստները Վրաստանից վերադարձել են հաղթանակով, հայտնում է Sportinfo.am-ը։ Ձյուդոյիստները ոչ պաշտոնական միջազգային մրցաշարին մասնակցելու համար Վրաստան էին մեկնել փետրվարի 27-ին։ Մրցաշարին մասնակցում էին նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի մարզիկները։ Հայ 9 ձյուդոյիստներն էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել, նրանցից 3-ը՝ առաջին տեղ։

50 կգ քաշային կարգում Հովհաննես Ալեքսանյանը զբաղեցրել է 1-ին, իսկ Ռազմիկ Պետրոսյանը՝ 2-րդ տեղը,

60 կգ քաշային կարգ – Ալբերտ Մկրտչյան եւ Արթուր Սահակյան (երկուսն էլ 3-րդ տեղ),

66 կգ քաշային կարգ – Արտավազդ Հովհաննիսյան (1-ին տեղ), Հովհաննես Սերոբյան (3-րդ տեղ),

81 կգ քաշային կարգ – Սեյրան Սահակյան (1-ին տեղ)։

Պատանեկան կազմից 55 կգ քաշային կարգում Հրանտ Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ 66 կգ քաշային կարգում՝ Գոռ Հարությունյանը՝ 3-րդ տեղը։