ԱՄՆ կրթության, մշակույթի եւ սպորտի պետական նախարարության բյուրոն՝ սպորտային հագուստի Quiksilver բրենդի հետ համագործակցության շրջանակներում մարտի 3-ից 7-ը Հայաստանում սնոուբորդի ծրագիր է կազմակերպում, հաղորդում է Արմինֆոն:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը, ծրագրի շրջանակներում այդ ժամանակ Հայաստան են այցելելու ամերիկացի երկու սնոուբորդիստուհիներ՝ որպես Սպորտի պատվիրակներ: Պրոֆեսիոնալ սնոուբորդիստուհիներ Էմբեր Սթեքհաուսն ու Էրին Կոմսթոկը կդառնան առաջինները, որոնք այդ կարգավիճակով հանդես են գալիս արտերկրում: Իրենց հնգօրյա այցի ընթացքում նրանք կլինեն Երեւանում եւ Ծաղկաձորում: Երեւանում կհանդիպեն ուսանողների եւ կին մարզիկների հետ, իսկ Ծաղկաձորում մարզական վարպետության դասեր կտան ու նաեւ որպես մրցավար հանդես կգան սնոուբորդի մրցումներում: