Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնելուց առաջ Սպիտակ տնից թուրքերի տրամադրությունը փչացնող հայտարարություն է տարածվել։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Մայք Համմերը հետեւյալն է հայտարարել. «Նախագահ Օբաման 1915-ի իրադարձությունների կապակցությամբ արտահայտած իր դիրքորոշումը չի փոխել։ Մենք կողմ ենք իրականության ճիշտ եւ արդարացի ընդունմանը։ Այդ նպատակին հասնելու ամենալավ ճանապարհը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը եւ եւ անցյալում տեղի ունեցածները հաշվի առնելն է։ Մենք շարունակում ենք հավատալ դրան, եւ պատրաստ ենք շարունակել ջանքերը այդ ուղղությամբ»,-նշել է Համմերը։