Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 3-ին ընդունել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության զինագործների միության փոխնախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ` ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: