Ադրբեջանում կործանվել է ՌՕՈՒ Սու-25 կործանիչը: ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մարտի 3-ին՝ ժամը 17-ի սահմաններում Շամքիրի շրջանի տարածքում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Սու-25 օդանավը: Օդանավի օդաչու Ֆամիլ Մամեդլին զոհվել է:

Ներկայումս հստակեցվում են միջադեպի հանգամանքները: