Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել։

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կրակել է փոքր տրամաչափի զենքից։ Հրադադարը խախտվել է Հորադիզի, Կուրոպատկինոյի, Կարմիրավանի, Ջրաբերդի եւ այլ ուղղություններով։ «Հայկական կողմի համարժեք գործողություններից հետո թշնամին դադարեցրել է կրակոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։