Անթալիայի Աթաթուրքի անվան մարզադաշտում Հայաստանի հավաքականը կրկին պարտություն է կրել, այս անգամ Բելառուսի հավաքականից` 3:1 հաշվով:

Առաջին գնդակը Հայաստանի հավաքականի դարպասում հայտնվեց 56-րդ րոպեին, որից երկու րոպե անց հայերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Սակայն Բելառուսի հավաքականը կարողացավ եւս երկու անպատասխան գնդակ ուղարկել Հայաստանի հավաաքականի դարպասը` 74-րդ եւ 85-րդ րոպեներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս ներկա է եղել եւ հետեւել է խաղին: