Մեկնաբանելով Թուրքիայի Անթալիա քաղաքում մարտի 3-ին Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, որտեղ մեր հավաքականը 3:1 հաշվով պարտություն կրեց, Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, թե պարտության պատճառը եղել է հավաքականում հանդես գալու համար որոշ ֆուտբոլիստների պատրաստ չլինելը:
«Հայաստանում ֆուտբոլային սեզոնը սկսվում է մեկ ամսից, ուստի խաղացողները դաշտում դժվարությամբ են տեղաշարժվում: Թեեւ պետք է ընդգծեմ, որ առանձին դրվագներում նրանք վատ չէին գործում: Ուղղակի չէր բավարարում թարմությունը եւ սխալներ էին թույլ տրվում պարզ իրավիճակներում: Կան անհարթություններ նաեւ մարտավարական առումով: Դա առաջին հերթին վերաբերում է պաշտպանական գծին: Չպետք է մոռանալ, որ մեզ մոտ բացակայում էին երկու առաջատար ֆուտբոլիստներ` Հովհաննես Գոհարյանը` բելոռուսական „ԲԱՏԵ“-ից եւ Հենրիխ Մխիթարյանը` Դոնեցկի „Մետալուրգից“: Մենք մեծ հույսեր էինք կապում նրանց հետ»,- ասել է Մինասյանը խաղից հետո:



























