NEWS.am-ը ներկայացնում է Լեստերի համալսարանի հետազոտող Դենիել Ցադիկի հոդվածը որոշակի կրճատումներով, որը հրապարակվել է «The Conversation» գիտական պարբերականում:
«The Times»-ում օրերս տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ արքայազն Ուիլյամը կարող է լինել «Մեծ Բրիտանիայի առաջին արքայազնը, որի հնդկական ծագումնաբանությունն ապացուցված է»: Նաեւ ներկայացվում է Ուիլյամի նախանախատատի` Էլիզա Կեվարկի պատմությունը, ինչպես նաեւ Հնդկաստանում 19-րդ դարում նրա կյանքի մասին տեղեկություններ: Էլիզան, ինչպես ասում են, հայուհի է եղել, սակայն ներկայիս գենետիկ հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մայրը հավանաբար հնդկուհի է:
Ըստ հետազոտություն, միտոխոնդրիալ ԴՆԹ-ն անսովոր է նրանով, որ մորից երեխային է փոխանցվում առանց հոր մասնակցության: Դա նշանակում է, որ դուք այնպիսի միտոխոնդրիալ ԴՆԹ ունեք, ինչպիսին ձեր մայրը, նրա մայրն ու այդպես շարունակ, միակ փոփոխությունը կարող է լինել պատահական մուտացիաների արդյունք:
Սա նշանակում է, որ աշխարհում ամեն ինչ կարող է ներկայացված լինել տոհմածառի միջոցով, ետ գնալ ժամանակի միջով դեպի ընդհանուր մայրական նախնին, որը հայտնի է որպես «Միտոխոնդրիալ Եվա»: Այսպես, դիտարկելով մուտացիաները, կարել է գտնել, թե ծառի որ ճյուղին է դա պատկանում:
Էլիզայի պատմությունը շատ բանով պարտական է պատմական փաստերին, քան գենետիկ թեստերին: Առանց պատմական փաստերի, մենք կմնայինք այն համոզման, որ Ուլյամի միտոխանդրիալ ԴՆԹ-ն ծագում է Հարվային Ասիայից:
Ուիլյամի դեպքում մուտացիայի շատ փոքր չափաքանակ կա, սակայն շատերի համար պատկերն ավելի քիչ է պարզ, քանի որ նման հաջորդականություններ կարող են նկատվել երկրագնդի շատ տարածքներում: Անգամ եզակի հաջորդականությունների համար ոչ մի երաշխիք չկա, որ եթե փորձարկվեն շատ մարդիկ, աշխարհագրական պատկերը նույնը կմնա: Օրինակ, միանգամայն հնարավոր է, որ Էլիզայի միտոխոնդրիալ ԴՆԹ-ն գոյություն է ունենեցել Հայաստանում նրանից առաջ սերնդե սերունդ եւ հասել է այնտեղ Հնդկաստանից կամ այլ տեղերից ` նրա նախանիներից մեկի հետ:




























