Չելյաբինսկի բնակիչներն անցած գիշեր երկնքում անսովոր փայլատակում են նկատել. քաղաքի վրա երկինքը մի քանի ժամ լուսավորվել է:

Երեւույթն ավելի շատ նման է եղել հյուսիսափայլի, սակայն այդ տարածքի համար այն հատուկ չէ, դա կարող է հանդիպել առանվազն 2 հազ. կմ դեպի հյուսիս, հաղորդում է «РБК»-ն:

Չելյաբինսկը համաշխարհային ուշադրության կենտրոնում էր հայտնվել այս փետրվարին` երկնաքարի հայտնի դեպքից հետո: