Քուվեյթի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել երկրի խորհրդարանը ցրելու մասին` կապված խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների հետ: Երկրում կանցկացվեն նոր ընտրություններ:

Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2012 թ. դեկտեմբերին, տեղերի մեկ երրորդն ստացել էին շիաները: Պաշտոնական տվյալներով` ընտրություններին մասնակցել էր ընտրողների 39%-ը, սակայն ընդդիմությունը հայտարարել էր, որ քվեարկել է ընդամենը 26% -ը:

Բացի այդ, ընդդիմությունը հանդես էր եկել նոր օրենսդրական  փոփոխությունների դեմ եւ գրեթե բոյկոտել էր ընտրությունները: Արդյունքում երկրում առաջացել էր քաղաքական ճգնաժամ`  երկրի խորհրդարանում ընդդիմադիր ուժերի բացակայության պատճառով: