Գերմանիայի ՆԳ նախարար Հանս Փեթեր Ֆրիդրիխը կոչ է արել մինչեւ թռիչքը ԵՄ երկրներ մեկնող  ուղեւորների պարտադիր օնլայն գրանցում իրականացնել: Նման միջոցառումների նպատակը ԵՄ ահաբեկիչների եւ այլ վտանգավոր անձանց մուտքը կանխելն է, ասել է նախարարը:

Ֆրիդրիխի խոսքով` գերմանական անվտանգության մարմինները պետք է մինչեւ օտարերկրացիները մուտքը երկիր պարզեն նրանց ով լինելը, որոնվում են, թե ոչ, հողորդում է «Ռոսբալտը»;

Նա կողմ է արտահայտվել, որ համակարգը գործարկվի հնարավորինս շուտ: